Լեգոն ներկայացրել է խաղալիքների նոր հավաքածու՝ թռչունների տեսքով (լուսանկարներ, տեսանյութ)
Խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Լեգո» աշխարհահռչակ ընկերությունը ներկայացրել է թռչունների տեսքով իր նոր հավաքածուն, որը Lego Ideas մրցույթի Թոմ Պուլսոմ անունով մասնակցի առաջարկած տարբերակով է ստեղծված։
Ընկերությունը նոյեմբերի 7-ին հայտարարել էր, որ նոր խաղալիքների հավաքածու է պատրաստվում թողարկել, որոնք կունենան թռչունների տեսք, գրում է gizmodo.com-ը։
Մրցույթում հաղթած Թոմ Պուլսոմն ասել է, որ լեգոյի մասնիկներից կենդանիներ կամ թռչուններ հավաքելը, այնպես, որ դրանք իրական թվան՝ բավական դժվար է։
Նոր հավաքածուն ունի 580 մաս։ Գինը հայտարարվել է 44.99 դոլար, սակայն այն ձեռք բերել հնարավոր կլինի միայն 2015-ի հունվարին։












