Ամերիկացին մեխից փոքրիկ թուր է պատրաստում (տեսանյութ)

12:48 • 26.11.14

Inspire to Make անունով օգտատերը մեխից թուր է պատրաստել։ Նա օգտագործել է թուր պատրաստելու դարբինների դասական մեթոդը, գրում է gizmodo.com-ը։ 

 

Հետաքրքիր իրեր պատրաստելու սիրահարն իր էջն ունի YouTube ծառայությունում, որտեղ բեռնում է իր վարպետությունը ցուցադրող այլ տեսանյութեր։

 

Նա նշել է, որ մեխից թուր պատրաստելու համար անհրաժեշտ առարկաներն են՝ սովորական մետաղից պատրաստված մեխ, մուրճ, երկաթե բեկոր, փայտե կոճղ, բոց տվող սարք, մի զույգ տափակաբերան աքցան և սղոց։

Ամերիկացին մեխից փոքրիկ թուր է պատրաստում (տեսանյութ)