Ծանր խաղ էր, չկարողացանք ճեղքել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը․ Սավիչ

13:08 • 06.10.26

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց խմբի ներկայիս առաջատար Չեռնոգորիայի ընտրանու հետ (0-0):

Հանդիպումից հետո տանտերերի ամենափորձառու խաղացողներից մեկը՝ պաշտպան Ստեֆան Սավիչը, կիսվել է տպավորություններով՝ առանձնահատուկ ընդգծելով հայկական թիմի պաշտպանողական գործողությունները։

«Ծանր խաղ էր, մենք չկարողացանք ճեղքել նրանց ցածր բլոկը։ Ափսոսում ենք, որ չկարողացանք վաստակել 12 միավոր, բայց ընդհանուր առմամբ հիանալի արդյունք է. տասը միավոր և առաջին հորիզոնական։ Դառնության զգացում կա միայն այն պատճառով, որ չկարողացանք ուրախացնել լեփ-լեցուն մարզադաշտին։ Շարժվում ենք առաջ, ամեն ինչ կախված է մեզանից, և մենք գոհ ենք իրադարձությունների զարգացումից»,- նշել է Սավիչը։

Խոսելով թիմի հոգնածության մասին՝ ֆուտբոլիստը հավելել է.

«Շատ խաղացողներ ունեինք, որոնք արդեն չորս հանդիպում էին անցկացրել։ Որոշ տղաներ իրենց ակումբներում կանոնավոր չեն խաղում, և 11 օրում չորս հանդիպում անցկացնելը որոշ չափով անմարդկային է։ Գումարած դրան՝ ճանապարհորդությունները և վերականգնվելու համար քիչ ժամանակը։ Բայց մենք մեր սիրտն ու հոգին թողեցինք խաղադաշտում»։

Ազգերի լիգայի այս խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նոյեմբերին․ մեր ընտրանին Կիպրոսին կընդունի նոյեմբերի 12-ին տանը, իսկ Լատվիայի հետ կմրցի նոյեմբերի 15-ին դրսում։

Աղբյուրը`ArmSport.am