Ես ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով. Վահե Ղալումյան

13:40 • 06.10.26

Իմ գործողությունները միտված են եղել լարվածությունը թուլացնելուն, լրագրողների հետ զրույցում նշել է պատգամավոր Վահե Ղալումյանը։

«Ես ոչ մեկի վրա ո՛չ հարձակվել եմ, ո՛չ՝ ծեծել»,-լրագրողներին ասաց պատգամավորը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ամեն անգամ իրավիճակը լարվելիս ինքն առաջինն է հարձակվում ընդդիմադիր պատգամավորների վրա։

«Ես ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ նիստերի դահլիճում: