Դավիթ Խուդաթյանն ու Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը անդրադարձել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման աշխատանքներին

19:22 • 05.10.26

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ-ի և Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ։