Մադրիդում բողոքի ակցիաները շարունակվում են․ քաղաքացիները պահանջում են տրանսպորտի նախարարի հրաժարականը

21:16 • 29.10.26

Մադրիդում բողոքի ակցիաները շարունակվում են, քաղաքացիները պահանջում են տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ Իսպանիայում տեղի ունեցած գնացքների վթարից հետո:

Ավելի քան 1,500 մարդ մասնակցում է բողոքի ակցիաներին։ Մասնակիցները մեղադրում են իշխանություններին անփութության մեջ, որը հանգեցրել է ողբերգության։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու գնացք բախվել են Մադրիդի և Անդալուսիայի միջև բարձր արագության երկաթգծում: Մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից: Իսպանական ԶԼՄ-ները հայտնել են տասնյակ զոհերի մասին։