Պատրաստ եմ վճարել՝ նրա խաղը դիտելու համար. Թիերի Անրին՝ Յամալի մասին

16:31 • 29.10.26

Ֆրանսիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին անդրադարձել է այն քննադատություններին, որոնք հնչել են իր հասցեին 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ «կապտանռնագույնների» վինգեր Լամին Յամալի հետ կատակելուց հետո։

Հիշեցնենք, որ երբ երիտասարդ իսպանացին երրորդ տարին անընդմեջ ստացավ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին տրվող «Կոպա» մրցանակը, Անրին կատակով հարցրեց նրան, թե արդյոք սա հենց այն տիտղոսն էր, որը նա ցանկանում էր նվաճել այդ երեկո՝ ակնարկելով գլխավոր մրցանակը՝ «Ոսկե գնդակը»։ Յամալը ծիծաղելով պատասխանել էր. «Ես ուզում եմ հաղթել բոլոր մրցանակները»։

Այս դրվագը բուռն քննարկումների առիթ էր դարձել սոցիալական ցանցերում. օգտատերերի մի մասը կարծիք էր հայտնել, թե լեգենդար ֆրանսիացին այդ կերպ փորձել է «իր տեղը ցույց տալ» պատանի աստղին։ Սոցցանցերում հրապարակած տեսանյութում Անրին կտրուկ հերքել է նմանատիպ ենթադրությունները.

«Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը կամ նրան իր տեղը ցույց տալ։ Ես Լամին Յամալի տաղանդի մեծ երկրպագուն եմ։ Հասկանում եմ, որ իմ կատակը կարող էր ձեզ դուր չգալ, բայց պետք չէ ինձ վերագրել մտադրություններ, որոնք չեմ ունեցել։ Նա այն եզակի ֆուտբոլիստներից է, որի խաղը դիտելու համար ես պատրաստ եմ վճարել։ Ես պարզապես պաշտում եմ նրան», — Անրիի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։

Հավելենք, որ 2026 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով Լամին Յամալը զբաղեցրեց պատվավոր երրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով միայն մրցանակի դափնեկիր, Մյունխենի «Բավարիայի» անգլիացի ռմբարկու Հարի Քեյնին և Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։

Աղբյուրը`ArmSport.am