Ուկրաինայում ցանկանում են արգելել ռուսալեզու մշակութային արտադրանքը

16:58 • 29.10.26

Ուկրաինայի Գերագույն Ռադայի հումանիտար և տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել «Մշակույթի մասին» օրենքում փոփոխություններին, որոնք արգելում են ամբողջ ռուսալեզու մշակութային արտադրանքը, այդ թվում՝ Ուկրաինայի քաղաքացիների համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի լեզվի օմբուդսմեն Ելենա Իվանովսկայան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

««Մշակույթի մասին» օրենքում փոփոխությունները, հատկապես 15-րդ հոդվածում, օրենքից դուրս կդնեն ամբողջ ռուսալեզու մշակութային արտադրանքը: Այսինքն՝ դա նաև այն ռուսալեզու երաժշտական ստեղծագործություններն են, որոնք այսօր, ցավոք, լսում են Ուկրաինայի քաղաքացիները, նույնիսկ հանրային տարածքում: Ավելին՝ կատարում են դրանք: Որովհետև «Մշակույթի մասին» օրենքի գործող 15-րդ հոդվածը միայն սահմանափակում էր Ռուսաստանի քաղաքացիների կողմից մեր տարածքում երաժշտական ստեղծագործությունների կատարումը: Եվ պրոֆիլային հանձնաժողովը՝ Նիկիտա Պոտուրաևի գլխավորությամբ, արդեն հավանություն է տվել այդ փոփոխություններին», - ասել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վրդովմունք է հայտնել ուկրաինացի լեզվի օմբուդսմենի արտահայտության կապակցությամբ և ռուս ու արտասահմանյան լրագրողներին կոչ է արել Իվանովսկայայի խոսքերի մասին պատմել արևմտաեվրոպական լսարանին: Զախարովան դրանք անվանել է նացիզմի դրսևորում՝ իր ժամանակակից կերպարանքով: