Ծեծկռտnւք ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորների և «Ուժեղ Հայաստան»-ի միջև (տեսանյութ)

10:53 • 29.10.26

Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց Նարեկ Կարապետյանի և ՔՊ-ական պատգամավորի միջև:

ՔՊ-ական Տարոն Չախոյանն իր ելույթի ժամանակ վիրավորեց ընդդիմադիրներին, ապա սադրեց Նարեկ Կարապետյանին, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորներն առաջ եկան և սկսվեց հրմշտոց ու ծեծկռտուք։

«Հատուկ ընդմիջում չեմ հայտարարում, որ բոլորը տեսնեն սա։ Նիստը սենց շարունակվելու է, թող բոլորը տեսնեն»,–հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։

Բայց բանը հասավ բռունցքների և ոտքերին, պատգամավորներից մեկն ընկավ, ընդմիջում հայտարարվեց։

Տեսանյութն՝ այստեղ: