Կարվախալը նշել է իր լավագույն թիմակցին և ամենաբարդ մրցակցին
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Դանիել Կարվախալը պատասխանել է հարցերին այն լավագույն ֆուտբոլիստների մասին, որոնց հետ առնչվել է խաղադաշտում։
«Լավագույն խաղացո՞ղը, ում հետ խաղացել եմ․ Կրիշտիանու Ռոնալդուն։ Իսկ լավագույն ֆուտբոլիստը, ում դեմ խաղացել եմ՝ Նեյմարը»,- Կարվախալի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
34-ամյա ֆուտբոլիստը նաև համոզմունք է հայտնել, որ Ռոնալդուն ընդունակ է կարիերայի ընթացքում հասնել 1000 գոլի ցուցանիշին։
Հիշեցնենք, որ Դանիել Կարվախալը վերջերս է համալրել «Խետաֆեի» կազմը։ Մինչ այս նա գրեթե ողջ կարիերան անցկացրել էր «Ռեալում»․ բացառություն է եղել միայն 2012/2013 թթ․ մրցաշրջանը Լևերկուզենի «Բայերում»։ «Խետաֆեն» այս պահին զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։














