Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պшյթել

19:36 • 29.10.26

Պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել, հայտնում է Shamshyan.com-ը։

Պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի լիցքավորման սարքի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, գազալցակայանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են գազալցակայանի և պայթած «Opel»-ի սեփականատերերի ինքնությունը։