Ռուսաստանի և Աֆրիկայի երկրների միջև ապրանքաշրջանառության 27 մլրդ դոլարի մակարդակը ճանապարհի սկիզբն է․ Պուտին

21:38 • 29.10.26

Ռուսաստանը և Աֆրիկան բնական գործընկերներ են ավելի արդար բազմաբևեռ աշխարհի կայացման գործում, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի և Աֆրիկայի երկրների միջև ապրանքաշրջանառության 27 մլրդ դոլարի մակարդակը ճանապարհի սկիզբն է։ Ռուսաստանի և Աֆրիկայի երկրների հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը կազմում է 85%:

Ռուսաստանը շարունակելու է մեծացնել աֆրիկացի ուսանողների թիվը երկրում, այդ թվում՝ բյուջետային հիմունքներով։

Աֆրիկայում վարակներին հակազդելու ռուսական օգնության ծրագիրը որոշվել է երկարաձգել մինչև 2029 թվականը։

Ռուսաստանը կմնա Աֆրիկային հացահատիկի պատասխանատու մատակարար ինչպես պայմանագրային, այնպես էլ անհատույց հիմունքներով: ՌԴ-ն նաև պատրաստ է աֆրիկացիների հետ կիսվել փորձով ու առաջադեմ տեխնոլոգիաներով ագրարային ոլորտում։

Աֆրիկայի երկրները նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում ինչպես մեծ ատոմակայանների, այնպես էլ փոքր հզորության կայանների նկատմամբ»,-նշել է նա։