Ոչնչшցրել ենք ռուսական երկու Սու-34․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկու ռուսական Սու-34-երի ոչնչացման մասին։
«Ես հենց նոր լսեցի հաղորդագրությունը։ Մենք արձակեցինք երկու հրթիռ, ոչնչացրինք երկու ռուսական Սու-34 և նաև խոցեցինք «Իսկանդեր» հրթիռային կայանք։
Մենք ներկայումս ունենք հետախուզական տվյալներ, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր բալիստիկ հարվածների։ Մեզ անհրաժեշտ են միջոցներ՝ այս ամբողջ ռուսական չարիքը ոչնչացնելու համար։ Մենք սպասում ենք համապատասխան որոշումների»,-նշել է նա։














