Մենք պատրաստ ենք բանակցությունների ցանկացած ձևաչափով․ Զելենսկի

19:10 • 28.10.26

Մենք պատրաստ ենք բանակցությունների ցանկացած ձևաչափով։ Մենք նույնիսկ պատրաստ ենք խոսել ցանկացած թեմայի շուրջ, այդ թվում՝ մեզ համար զգայուն թեմաների, հայտարարել է Զելենսկին:

«Վստահ եմ, որ որոշ թեմաներ նույնիսկ արդարացի չեն քննարկելու համար, բայց մենք պատրաստ ենք, քանի որ չեմ ուզում ցույց տալ, որ մենք դադարեցնում ենք բանակցային գործընթացը։ Բայց մեզ անհրաժեշտ է Միացյալ Նահանգների միջնորդությունը»,-նշել է Ուկրաինայի նախագահը։