«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ, ծառայողական քննության առարկա եմ դարձնելու. Ռուբինյան

13:34 • 06.10.26

Ինձ նոր տեղեկացրին, որ այսօրվա միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ։ Այս մասին հոկտեմբերի 6-ի նիստի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Սա առնվազն ծառայողական քննության առարկա եմ դարձնելու և նման բանի կրկնություն երբևէ թույլ չեմ տալու»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ նիստերի դահլիճում: