Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0

00:43 • 06.10.26

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց խմբի ներկայիս առաջատար Չեռնոգորիայի ընտրանու հետ (0-0):

Հանդիպման 87-րդ րոպեին տանտերերը մնացին տասը հոգով. Նարեկ Հովհաննիսյանի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ստեֆան Լոնչարը։

Մեր խմբի ավելի վաղ կայացած խաղում Կիպրոսի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Լատվիային։ Այս տուրից հետո Չեռնոգորիայի հավաքականը 10 միավորով շարունակում է գլխավորել C2 խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը վաստակած 4 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Ազգերի լիգայի այս խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նոյեմբերին` Կիպրոսի և Լատվիայի ընտրանիների հետ։

Աղբյուրը`ArmSport.am