Թինա Թըրները 75 տարեկան է (լուսանկարներ)
Ամերիկացի նշանավոր երգչուհի Թինա Թըրներն այսօր տոնում է իր 75-րդ հոբելյանը, հայտնում է ռուսական Առաջին ալիքի լրատվականը:
Ժամանակակից ամենամեծ կատարողներից մեկը համարվող Աննա Բեյ Բուլոքն իր կարիերան սկսել է 17 տարեկանում եկեղեցական երգչախմբում:
Նրան նկատել և որպես նվագակցող իր թիմ է վերցրել ապագա ամուսինը՝ երաժիշտ Այք Թըրները: Երկար տարիներ Թինան պայքարել է թմրանյութերից ամուսնու կախվածության դեմ, հանդուրժել ընտանեկան բռնությունը: Նրանից հեռանալուց հետո նա զրոյից է սկսել իր կարիերան:
Արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: Հարցազրույցներ քիչ է տալիս: Խոստովանում է, որ բեմ է դուրս գալիս հաճույքի համար:
Վերջերս հրաժարվել է ամերիկյան քաղաքացիությունից և հաստատվել Շվեյցարիայում: Երկու տարի առաջ երկրորդ անգամ ամուսնացել է գերմանացի պրոդյուսեր Էրվին Բախի հետ:
Ունի երկու որդի:
Ֆոտոշարքը՝ շվեյցարական Neue Zurcher Zeitung-ի.


1974

1960-ականներին

1976

1982


1989

1991

1999

2009

2013










