Կիևում փորձել են խափանել Անի Լորակի համերգը
Կիևում փորձում են խափանել Անի Լորակի համերգը, որը պետք է կայանար «Ուկրաինա» պալատում՝ չորեքշաբթի երեկոյան:
Ինչպես Կիևի ոստիկանությունից հայտնել են Интерфакс-ին` շուրջ 100 «ագրեսիվ տրամադրված երիտասարդ գտնվում են պալատի մուտքի մոտ… նրանք բավականին ագրեսիվ են իրենց պահում, քարեր և ձվեր են նետում և թույլ չեն տալիս մարդկանց՝ այցելել համերգին»:
Երիտասարդների ինքնության կամ որևէ քաղաքական կուսակցության պատկանելության մասին ոչինչ հայտնի չէ:
«Սվոբոդա» կուսակցության թվիթերյան էջում հաղորդագրություն է հայտնվել, ըստ որի՝ ազգային պատգամավորը փորձում է «Ուկրաինա» պալատ տանել «մամուլի ներկայացուցիչներին և ակտիվիստներին»: Կուսակցությունից նշում են, որ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառում:










