Ամերիկյան կինոաստղ Ջոան Քոլինզը պատմել է, որ բռնաբարության զոհ է դարձել 17 տարեկանում
Ամերիկյան կինոյի և սերիալների վետերան Ջոան Քոլինզը պատմել է, որ բռնաբարության զոհ է դարձել 17 տարեկանում:
The Independent-ի փոխանցմամբ՝ նոր վավերագրական ֆիլմում Քոլինզը խոստովանել է, որ իր ապագա ամուսինը՝ այժմ հանգուցյալ հայտնի դերասան Մաքսուել Ռիդը, սեռական ոտնձգություն է թույլ տվել իր նկատմամբ:
Դերասանուհին պատմել է, որ ստուդիայի կողմից Ռիդի մոտ է ուղարկվել: Ռիդն ասել է, որ պետք է լոգանք ընդունի, իսկ Ջոանին ալկոհոլ և պոռնոգրաֆիկ գրքեր է առաջարկել այդ ընթացքում: Այժմ Քոլինզն ասում է, որ խմիչքի մեջ դեղեր են եղել, որոնց ազդեցությունից հետո հենց հյուրասենյակում Ռիդը բռնաբարել է իրեն:
Ամոթի զգացումից՝ նա ամուսնացել է Ռիդի հետ: Միասին նրանք ապրել են չորս տարի:










