Ամերիկացի հեռուստահաղորդավարը Վալերի Լեոնտևի «տնազն» է արել (տեսանյութ)

13:53 • 27.11.14

Ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնը կերպարանափոխվել է և արել ռուս էստրադային երգիչ Վալերի Լեոնտևի «տնազը» The Tonight Show կոչվող իր հումորային հաղորդման ընթացքում, որը հեռարձակվում է NBC հեռուստաալիքով, գրում է lenta.ru-ն։

 

Հաղորդման Screengrab կոչվող հատվածում, որտեղ Ֆելոնը ցուցադրում է հեռուստադիտողների ուղարկած տարօրինակ լուսանկարները, ներկայացվել է մի կանադացու ուղարկած լուսանկարը, որում պատկերված է եղել Լեոնտևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «Բարեկամության» շքանշանը ստանալիս։

 

Հեռուստադիտողի կարծիքով՝ հաղորդավար Ֆելոնը շատ նման է ռուս արտիստին։ Ֆելոնն այդ պնդմանը չի համաձայնել, բայց, այնուամենայնիվ, Լեոնտևի մազերին շատ նման կեղծամ է կրել ու կոստյումի վրա մեդալ ամրացրել։

 

Լեոնտևին վերաբերվող հատվածը սկսվում է տեսանյութի 4.35-րդ րոպեից։

 

Ամերիկացի հեռուստահաղորդավարը Վալերի Լեոնտևի «տնազն» է արել (տեսանյութ)