Աճուրդի կհանվեն Մերիլին Մոնրոյի անձնական իրերը (լուսանկարներ)
Դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում Julian's աճուրդով կվաճառվեն Հոլիվուդի լեգենդ Մերիլին Մոնրոյի անձնական իրերը՝ ընդհանուր առմամբ 300 կտոր, հայտնում է «Կուլտուրա» հեռուստաալիքը:
Վաճառքի հանվելիք նմուշների թվում են դերասանուհու վերարկուն, Dior նորաձևության տան սև զգեստը, անգամ՝ կրծկալը: Իրեր, որոնք շրջապատել են նրան կենցաղում, ինչպես նաև՝ նամակներն իր խաղընկեր Քլարք Գեյբլին, ամուսիններին՝ հանրահայտ բեյսբոլիստ Ջո Դի Մաջոյին և գրող Արթուր Միլերին:
Ակնկալվում է, որ ամբողջ հավաքածուն կվաճառվի 1 մլն ԱՄՆ դոլարով: Իսկ մինչ վաճառքն աճուրդի նմուշները կարող են վայելել նաև Մոնրոյի երկրպագուները:













