ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջին անգամ համաշխարհային ժառանգության ցանկում է ներառել հյուսիսկորեական երգ
Ժողովրդական «Արիրան» երգի հյուսիսկորեական տարբերակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և դարձել է առաջին նման օբյեկտը Հյուսիսային Կորեայից։ Երգի հարավկորեական տարբերակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառվել է 2012-ին, գրում է РИА Новости-ն։
Այժմ ցուցակում ընդգրկված է այդ երգի 6 տարբերակ, որոնք ավանդական են հյուսիսկորեական Փհենան- Նամդո, Հվանհե- Նամդո, Կանվոնդո, Համգեն- Նամդո, Չագանդո և Փհենյան նահանգների համար։
«Արիրան» երգն ամենահայտնի և սիրելի երգերից է ինչպես Հարավային Կորեայում, այնպես էլ՝ Հյուսիսայինում։ Բացի երգից, նույն անվանումն ունեն նաև փառատոները, մարզական միջոցառումները և բանահյուսական խմբերը։










