Ճապոնական վասի թուղթը և բրազիլական կապեյրան ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում
Ձեռքով պատրաստվող ճապոնական ավանդական վասի թուղթը ներառվել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցուցակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարծում են, որ այդ ներառումը կարող է նպաստել առհասարակ ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և անհրաժեշտ երկխոսություն զարգացնել ավանդական գիտելիքների ու հմտությունների շուրջ:
Վասին ստեղծվում է, այսպես կոչված, «թղթի ծառից», օգտագործվում է նաև եղեգ, բրինձ, ցորեն: Թուղթն առանձնանում է բարձր ամրությամբ, օգտագործվում է օրիգամիի համար, ինչպես նաև՝ գեյշաների աշակերտուհիների, և այլն:
Ընդհանուր առմամբ, Ճապոնիան 22 օբյեկտ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է ներառվել նաև բրազիլական կապոեյրոն՝ մարտարվեստների հնարքներով, ակրոբատիկայի տարրերով, երաժշտության ու պարերի էլեմենտներով մշակութային-մարզական երևույթը:
Հետաքրքրական է, որ այսօր բրազիլական ազգային մարտարվեստ համարվող կապոեյրոն մինչև 1932-ը արգելված է եղել Բրազիլիայում: Այժմ կապոյրոն նաև մեծ ժողովորդականություն է ձեռք բերում ամբողջ աշխարհում:











