Հյուսիսկորեացի հաքերները սպառնում են հարձակում գործել ԱՄՆ-ի կինոթատրոնների վրա

08:36 • 17.12.14

Նյու Յորքի ոստիկանությունը և ՀԴԲ-ն ուսումնասիրում են հաքերների հայտարարությունները, որոնք սպառնում են հարձակումներ գործել ԱՄՆ-ի կինոթատրոնների վրա, որոնք կցուցադրեն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին «Հարցազրույց» ֆիլմը, գրում է РИА Новости-ն։


Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Sony ընկերության համակարգչային ցանցը կոտրած հաքերները մտադիր են հարձակումներ գործել ԱՄՆ-ի կինոթատրոնների վրա, «2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների նման»։


Նյու Յորքի ոստիկանության ղեկավար Ջոն Միլերը հայտնել է, որ ոստիկանությունը մտադիր է իր աշխատակիցներին ուղարկել կինոթատրոններ՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։


«Մենք շարունակում ենք գնահատել սպառնալիքը։ Վերջնական դեռ պարզ չէ՝ սպառնում են հաքերները կիբերհարձակում, թե ֆիզիկական հարձակում գործել»,- նշել է Միլերը։


ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ այս պահին «չկա վստահելի տեղեկություն կինոթատրոնների վրա հարձակումների մասին»։


Sony ընկերությունը դիմել է կինոթատրոնների ղեկավարությունների հայտարարությամբ, որում ասվում է, որ ցանկության դեպքում իրենք կարող են հրաժարվել այդ ֆիլմի ցուցադրությունից։