Հանրապետության հրապարակում տոնական համերգը չեղյալ չի hայտարարվել
Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված այսօրվա համերգը կայանալու է: Tert.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
«Գոնե այս պահի դրությամբ ինձ հայտնի չէ չեղարկման մասին որևէ տեղեկատվություն»,-ասաց Արթուր Գևորգյանը:
Նշենք, որ նման դեպքերում որևէ պաշտոնական միջոցառման հետաձգման, չեղարկման համար հիմք է հանդիսանում երկրում պաշտոնապես հայտարարված սուգը:










