Elie Saab-ը Փարիզում ներկայացրել է նոր կուտյուրային հավաքածուն (լուսանկարներ)
Լիբանանցի հայտնի դիզայներ Էլի Սաաբի հավաքածուների ցուցադրությունը նորաձևության աշխարհի ամենասպասված ու գեղեցիկ իրադարձություններից է, որն անտարբեր չի թողնում նրբագեղությունն ու բարձր ճաշակը գնահատողներին:
Ինչպես նշում է Tatler-ը, տաղանդավոր լիբանանցին իր հերթական գլուխգործոցներով ներկայացել է Փարիզում ընթացող Բարձր նորաձևության շաբաթին, որտեղ նրա կուտյուրային հավաքածուն արժանացել է բարձր գնահատանքի:
Աղբյուրը մանրամասնում է, որ Elie Saab բրենդի՝ կանացի նրբագեղությունը գովերգող նոր զգեստներն այս անգամ աչքի են ընկել փետուրների առատությամբ: Դիզայներն իր բարդ ձևվածքով զգեստները զարդարել է կարապի ու ջայլամի փետուրներով:






















































