Բրեդ Փիթը կարող է նկարահանվել Ջոլիի «Աֆրիկա» ֆիլմում

13:41 • 29.01.15

Հոլիվուդի ամենահայտնի ու գեղեցիկ զույգերից մեկը՝ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, պատրաստվում են կրկին աշխատել միևնույն նկարահանման հրապարակում:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, ներկայում Փիթը բանակցում է Skydance կինոստուդիայի հետ, որպեսզի ինքը նկարահանվի «Աֆրիկա» դրամայում, որի ռեժիսորն է լինելու Ջոլին: Ֆիլմը կպատմի 1980-ական թվականներին Քենիայում փղերին որսագողերից պաշտպանող Ռիչարդ Լիկիի մասին:

 

«Ես խորը կապ եմ զգում Աֆրիկայի ու դրա մշակույթի հետ: Դրա համար ինձ այդպես հետաքրքրեց որսագողերի հետ սարսափելի դիմակայության ելած ու իրեն շրջապատող աշխարհի համար պատասխանատվության հստակ զգացում ունեցող մարդու մասին սյուժեն»,- ասել է Ջոլին:

 

Աղբյուրն իր հերթին հավելում է, որ ներկայում նկարահանման փուլում է գտնվում Ջոլիի 3-րդ ռեժիսորական աշխատանքը՝ «Ծովի մոտ» կինոնկարը, որում գլխավոր դերակատարը նրա ամուսինն է:

Բրեդ Փիթը կարող է նկարահանվել Ջոլիի «Աֆրիկա» ֆիլմում