Իվանիշվիլին սերիալ է նկարահանում Սաակաշվիլիի կառավարման տարիների մասին

11:01 • 29.01.15

Վրացի միլիարդատեր, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է մոտ ժամանակում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիների մասին ֆիլմ ներկայացնել հանրությանը, գրում է newsgeorgia.ru-ն։

 

«Մենք նկարահանում ենք ֆիլմ «Ազգային շարժում» կուսակցության ղեկավարման մասին, այն կկոչվի «9+1» և կլինի բազմասերիանոց՝ 200 սերիա»,- հայտարարել է Իվանիշվիլին «Իմեդի» ալիքին տված հարցազրույցի ընթացքում։

 

Նրա խոսքով՝ ֆիլմը կցուցադրվի GDS ալիքով մի ծրագրի շրջանակում, որը կթողարկվի եթերում փետրվարի վերջին-մարտի սկզբին։

 

Իվանիշվիլիի որդուն պատկանող GDS TV-ն ժամանցային և երաժշտական հեռուստաալիք է։ Հիմանական լսարանը երիտասարդներն են։

Իվանիշվիլին սերիալ է նկարահանում Սաակաշվիլիի կառավարման տարիների մասին