Մարտին Սկորսեզեի ֆիլմի նկարահանման հրապարակում շինարար է մահացել

13:04 • 29.01.15

Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Լռություն» ֆիլմի նկարահանման հրապարակում շինարար է մահացել, ևս երկու հոգի վնասվածքներ են ստացել, գրում է gazeta.ru-ն՝ Variety-ին հղումով:

 

Նկարահանումներն անցկացվում են Թայվանի մայրաքաղաք Թայբեյում:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մշակույթի և կինոյի չինական կենտրոնում փլուզվել է «փայտե անտառ» ձևավորումը:

 

Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 5 և 4 հրշեջ մեքենա, գրում է Taiwan Daily-ն:

 

Ֆիլմի աշխատանքները գտնվում էին նախնական փուլում, իսկ նկարահանումներն արդեն պետք է սկսվեին առաջիկա օրերին:

 

Նախագծի մամուլի քարտուղարն ասել է, որ բոլորը ցնցված են տեղի ունեցածով և իրենց ցավակցություն են հայտնում զոհվածի և վիրավորների ընտանիքներին:

Մարտին Սկորսեզեի ֆիլմի նկարահանման հրապարակում շինարար է մահացել