Ռուս երգչուհու՝ Պուտինի մասին տեսահոլովակը մեկ օրում մոտ 12.000 դիտում է ունեցել (տեսանյութ)

15:46 • 29.01.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին Նովոսիբիրսկից երգչուհի Մաշանիի տեսահոլովակը՝ «Իմ Պուտինը (Ռուաստան-Ուկրաինա)», մեկ օրում մոտ 12.000 դիտում է ունեցել YouTube կայքում, գրում է Газета-ն։

 

Տեսահոլովակում Մաշանին քայլում է դաշտում ռուսական դրոշի գույներով հագուստով։ Երգչուհին ներկայանում է նաև փակ տարածքում՝ Ուկրաինայի դրոշի գույներով զգեստով։

 

29-ամյա երգչուհու խոսքով՝ նման տեսահոլովակ նկարահանելու համար իրեն ոգեշնչել է ցանկությունը՝ ցույց տալ, որ Ռուսաստանը և Ուկրաինան եղբայրական ժողովուրդներ են, որոնք պետք է օգնեն միմյանց։

 

Ռուս երգչուհու՝ Պուտինի մասին տեսահոլովակը մեկ օրում մոտ 12.000 դիտում է ունեցել (տեսանյութ)