Գրող Սալման Ռուշդիի նոր վեպը լույս կտեսնի սեպտեմբերին
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի հրատարակիչները պատմել են, որ Բուքերյան մրցանակակրի նոր վեպը լույս կտեսնի սեպտեմբերին, փոխանցում է РИА Новости-ն։
Գիրքը կկոչվի «Երկու տարի, 8 ամիս և 28 գիշեր» (Two Years Eight Months and Twenty-Eight Nights)։
Ռուշդին նշել է, որ ի տարբերություն իր նախկին ստեղծագործությունների՝ նոր վեպը տարբերվում է համեմատաբար համեստ ծավալով՝ մոտ 250 էջ։
Նոր գիրքը կդառնա բրիտանացի գրողի առաջին վեպը 2008-ից ի վեր։ Հեղինակի վերջին աշխատությունը՝ «Ջոզեֆ Անտոն» (2012), գրվել է հուշագրությունների ժանրում։










