Հայ առաքելական եկեղեցին վաղը կնշի Սուրբ Սարգսի տոնը

11:15 • 30.01.15

Ամեն տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Առաջավորաց պահքի շաբաթ օրը նշում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է իբրև երիտասարդների օրհնության օր: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։


Տոնի առիթով հունվարի 31-ին սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սբ պատարագ, և բոլոր եկեղեցիներում կկատարվի երիտասարդների օրհնության հատուկ կարգ:
 

Հայ առաքելական եկեղեցին վաղը կնշի Սուրբ Սարգսի տոնը