«Ես, Էրլը և մահացող աղջիկը»՝ Sundance փառատոնի լավագույն ամերիկյան ֆիլմ

12:36 • 01.02.15

Աշխարհի ամենամեծ անկախ կինոֆորումներից մեկի՝ Sundance միջազգային փառատոնի ժյուրին 2014-ի լավագույն ամերիկյան ֆիլմ է ճանաչել ռեժիսոր Ալֆոնսո Գոմես-Ռեխոնի՝ «Ես, Էրլը և մահացող աղջիկը» (Me & Earl & the Dying Girl) ֆիլմը, գրում է TASS գործակալությունը:


Այս մասին հայտարարվել է ԱՄՆ-ի Յուտա նահանգում գտնվող Պարկ Սիթի քաղաքում շաբաթ օրը կայացած մրցանակաբաշխությանը:


Ֆիլմը պատմում է երկու ինքնամփոփ բարձր դասարանների աշակերտների ընկերության և լեյկեմիայով հիվանդ նրանց համադասարանցու մասին:


Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում առաջինն է ճանաչվել շոտլանդացի ռեժիսոր Ջոն
Մակլինի «Դանդաղ Արևմուտք» (Slow West) ֆիլմը: 


 

«Ես, Էրլը և մահացող աղջիկը»՝ Sundance փառատոնի լավագույն ամերիկյան ֆիլմ