Ուիթնի Հյուսթոնի դուստրն արհեստական կոմայի մեջ է

08:57 • 02.02.15

Ամերիկյան հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, արհեստական կոմայի մեջ է՝ գլխուղեղի այտուցի պատճառով։

 

Ինչպես նշում է tass.ru-ն, 21-ամյա Բրաունին տանն անգիտակից վիճակում՝ լեփ-լեցուն ջրով լցված լոգարանում հայտնաբերել են նրա ամուսինն ու ընկերը: Ամուսինն անմիջապես ոստիկանություն ու շտապօգնություն է կանչել և մինչ բժիշկների գալն արհեստական շնչառություն տվել:

 

Տեղի ունեցածի պատճառը դեռևս անհայտ է: Նրա տանը թմրանյութեր չեն հայտնաբերվել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Հյուսթոնի դուստրը շատ ծանր է տարել մոր մահը, որը մահացել է 3 տարի առաջ՝ թմրանյութերի չարաշահման պատճառով: Հարազատները բազմիցս մտավախություն են հայտնել, որ աղջիկը կարող է կրկնել մոր ճակատագիրը:

 

 

Бобби Кристина Браун
 
 
Ուիթնի Հյուսթոնի դուստրն արհեստական կոմայի մեջ է