«Սանդենսի» հաղթող է դարձել երիտասարդ ռեժիսորի ու քաղցկեղից մահացող աղջկա մասին ֆիլմը
Մեծ Բրիտանիայում անցկացված «Սանդենս» անկախ կինոյի փառատոնի կազմակերպիչները 10 օր տևած պրեմիերաներից հետո հայտարարել են հաղթողների անունները:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, լավագույն ամերիկյան դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Me and Earl and the Dying Girl-ը («Ես, կոմսն ու մահացող աղջիկը»), որը պատմում է երիտասարդ ռեժիսորի ու քաղցկեղից մահացող աղջկա մասին:
Ռեժիսոր Ալֆոնսո Գոմես-Ռեխոնի ֆիլմն արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Լավագույն միջազգային ֆիլմ է ճանաչվել բրիտանա-նորզելանդական արտադրության Slow West-ը («Դանդաղ արևմուտք»), որում գլխավոր դերակատարներն են Ջոն Մակլինն ու Մայքլ Ֆասբենդերը:










