Հայ կնոջը դաունի սինդրոմով երեխային լքելու համար մեղադրած տղամարդը նույն սինդրոմով այլ երեխա էլ ունի, ում չի տեսել արդեն 4 տարի
Daily Mail-ը էքսկլյուզիվ անդրադարձ է ներկայացրել վերջին օրերին մեծ աղմուկ հանած պատմությունից, որում գործող անձինք են՝ հայ մայրը, նորզելանդացի հայրը և նրանց դաունի համախտանիշով փոքրիկը՝ Լեոն, ում, հոր պնդմամբ, հայուհի մայրը լքել է:
Ըստ բրիտանական տաբլոիդի, սակայն, Ռուզան Բադալյանին մեղադրանքներ ներկայացրած Սեմուել Ֆորեսթը իրականում ևս չորս երեխա ունի իր նախկին ամուսնությունից: Ընդ որում՝ երեխաներից մեկը տառապում է նույն համախտանիշով, և հայրը նրան չի տեսել 2011-ից ի վեր:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ աղմուկ հանած պատմությունը գրավել էր ո'չ միայն տեղական, այլև` միջազգային մամուլի ուշադրությունը: Ըստ տարածվող պատմությունների՝ Ֆորեսթի խոսքով՝ իր հայուհի կինը, իբր, ծննդաբերությունից հետո լքել էր իրենց որդի Լեոյին, երբ պարզվել էր, որ նա տառապում է ծանր հիվանդությամբ: Նոր Զելանդիա վերադառնալու և երեխային բուժելու նխատակով հայրը և նրա համակիրները դրամահավաք էին սկսել:
Բրիտանական աղբյուրը լրացուցիչ հայտնում է նաև, որ նորզելանդացի Ֆորեսթը այսպես կոչված՝ Եղբայրության եկեղեցու հետևորդ է եղել, սակայն 2011-ին նրան բանադրել են: Իր նախկին ընտանիքի հետ նա չի շփվում մի քանի տարի՝ խառը պատմություն հիշեցնող ամուսնալուծությունից հետո: Հենց դրանից հետո էլ նա լքել էր հայրենի Նոր Զելանդիան:

















