Չինաստանում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել
Առնվազն 32 մարդ է վիրավորվել Չինաստանի Յունան նահանգում տեղի ունեցած 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` «Սինխուա» գործակալությանը հղումով, երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Երկրաշարժի օջախը գտնվում է 11 կմ խորության վրա:
Տեղի իշխանությունների տվյալներով` աղետի հետևանքներից տուժել է 81 000 մարդ, որոնք բնակվում են պատահարի մոտակա շրջանում: 32 մարդ տուժել է, որոնցից 7-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Տարերային աղետի հարվածից ավելի քան 200 տուն հիմնովին ավերվել է, 25 000 տուն՝ վնասվել:
Չինաստանի քաղվարչության նախարարությունը տուժած շրջան է ուղարկել փրկարարների, տեղի բնակիչներին հումանիտար օգնություն է տրամադրվում:










