Facebook-ում սկսված վեճն ավարտվել է 14-ամյա ամերիկուհու սպանությամբ

17:24 • 02.03.15

Ամերիկյան Ալաբամա նահանգում մի խումբ դեռահասներ Facebook սոցիալական ցանցում գրազ են եկել, որ կհանդիպեն և միմյանց հետ կվիճեն, որից հետո նկարահանածը կներբեռնեն սոցիալական ցանց, գրում է Daily Star-ը:

 

Երբ նրանք հանդիպել են, աղջիկների վիճաբանությունը վերաճել է մեծ կռվի, որից հետո կռվին միացած երկու տղաները կրակ են բացել իրենց մոտ եղած զենքերից:

 

Կիերա-օննա Ռայսը սպանվել է, ևս երկու հոգի հրազենային վնասվածքներ են ստացել Ալաբամայի այգիներից մեկում:

 

Կրակողները 17 և 19 տարեկան երիտասարդներ են, որոնց որպես կասկածյալներ ձերբակալել են:

 

Ոստիկանները կարծում են, որ ձերբակալվածներից մեկը սպանվածի հետ կռվող աղջկա հետ սիրային հարաբերությունների մեջ է եղել: