Պետությունը բնակչության մեծ մասին ապահովագրել է, պարզապես դրա անունը պետական պատվեր է. առողջապահության փոխնախարար
Եթե ընդհանուր նայենք, ապա պետությունը բնակչության մեծ մասին ապահովագրել է, պարզապես դրա անունը պետության կողմից երաշխավորված անճար բուժօգնություն է կոչվում, այսինքն` պետական պատվեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախարարությունում քննարկվում է առողջապահական պարտադիր ապահովագրմանն անցնելու գործընթացը:
«Ապահովագրությունն ընդհանրապես ֆինանսավորման եղանակ է: Պետության կողմից ընդունված տարբեր եղանակներ կան՝ դա կլինի պետական պատվերի տեսքով, թե անմիջական մարդկանց վճարովի ծառայությունների տեսքով»,-ասաց նա:
Փոխնախարարն ասաց, որ առողջապահական պարտադիր համակարգին անցնելու հարցը դեռ նախարարությունում չի քննարկվում, քանի որ Հայաստանում գործող ֆինանսավորաման եղանակները և մեխանիզմները բավարարում են:










