Հունվար-փետրվարին օժանդակություն է ստացել սիրիահայ շուրջ 300 ընտանիք. Երևանի քաղաքապետարան

15:59 • 02.03.15

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ հունվար և փետրվար ամիսներին օժանդակություն է ստացել սիրիահայ շուրջ 300 ընտանիք:

 

Նշված ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել նաև շուրջ 261 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։ Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը: