Պարաշյուտով թռչելիս էպիլեպտիկ նոպայի մեջ գտնվող երիտասարդին փրկել է նրա մարզիչը (լուսանկարներ, տեսանյութ)
Շոտլանդիայի Պերթ քաղաքում պարաշյուտով թռչել սովորող ուսանողը, ով հիվանդ է էպիլեպսիայով, թռել է օդանավից 2.743 մետր բարձրությունից, սակայն անսպասելի սկսվել են նրա ցնցումները։
Նրան հասցրել է փրկել մարզիչը, ով արագորեն կողմնորոշվել է իրավիճակում, գրում է Daily Mail-ը:
22-ամյա Քրիստոֆեր Ջոնսը կարողացել է խուսափել մահից մարզչի միջամտության շնորհիվ:
40-ամյա Շելդոն ՄքՖարլեյնն ասել է, որ նրա բազմամյա փորձը նրան հուշել է, որ տղան օդում էպիլեպտիկ նոպայի մեջ է և չի կարողանա ուշքի գալ և բացել պարաշյուտը, այդ պատճառով նա արագորեն օդում ուղղվել է դեպի ուսանողը և բացել նրա պարաշյուտը:
Նշվում է, որ նման քայլը կարող էր ողբերգական ավարտ ունենալ ոչ միայն տղայի, այլ նաև մարզչի համար, քանի որ եթե մարզիչը չհասցներ արագ հեռանալ Քրիստոֆերից՝ նրանց պարաշյուտները կխճճվեին, և նրանք անհաջող վայրէջք կկատարեին:


















