Երիտասարդ մարքեթոլոգները կնշեն Մարքեթինգի հայկական ակումբի հինգ ամյակը
Մարքեթինգի հայկական ակումբը մարտի 10-ին կդառնա հինգ տարեկան: Մասնագիտական շրջանակներում առավել հայտնի «Marketingclub» անվանմամբ այս հասարակական կազմակերպությունը ստեղծում է նորարարական, ոչ ստանդարտ կրթական ծրագրեր: Երիտասարդ մարքեթոլոգների ակումբը մասնագիտական առաջընթացի միջավայր է, որի միջոցով ուսանողները կորպորատիվ աշխարհի հետ շփվելու ուղիղ հնարավորություններ են ունենում:
Վերջին երեք տարիների ընթացում Մարքեթինգի հայկական ակումբի թիմը ստեղծել է «Salvador Fest» ամենամյա մտքի փառատոնը, «Businessgame» բիզնես-սիմուլյատորը, «IQ-marketing» ինտելեկտուալ խաղը, «Levitt» մարքեթինգային գիտական հոդվածների վերաբերյալ ծրագիրը և այլ ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ: Ակումբի իրականացրած միջոցառումների շրջանակներում երիտասարդները հնարավորություն են ստանում մասնակցելու տարբեր բիզնես գրքերի, մասնագիտական հանդեսների և պրակտիկ հետազոտությունների նվիրված ներկայացումների:
Մարտի 10-ին նախատեսված հոբելյանական միջոցառման ընթացքում Մարքեթինգի հայկական ակումբը կամփոփի վերջին տարիների գործունեությունը և հրավիրված հյուրերին կներկայացնի 2015 թվականին իրագործվելիք ոչ ստանդարտ կրթական ծրագրերը: Արդեն մայիսին կմեկնարկի «Book Battle» ծրագիրը, որը դեպի բիզնես գրքերի ընթերցանությունը մոտիվացնող նորարական խաղ մրցույթ է:










