Լուսանկարիչը ֆիքսել է պահը, թե ինչպես է աքիսը թռչում՝ նստած փայտփորիկի վրա (լուսանկարներ)
Լուսանկարիչն իր ֆոտոխցիկով ֆիքսել է այն ուշագրավ պահը, թե ինչպես է կանաչ փայտփորիկը թռչում՝ մեջքին աքիսի տանելով: Այս անհավատալի լուսանկարները հրապարակվելուց հետո մեծ տարածում են գտել սոցիալական ցանցերում, գրում է The Independent-ը:
Սիրողական լուսանկարչությամբ զբաղվող Մարտին Լե-Ֆեյը պատմել է, թե ինչպես է արել լուսանկարները: Նա տեսել է այս պատկերը մարտի 2-ին՝ Լոնդոնի արևելյան հատվածում գտնվող զբոսայգիներից մեկում, երբ իր կնոջ հետ զբոսանքի է դուրս եկել:
Նա հուսով է եղել, որ իր կինը փայտփորիկ կտեսնի վերջապես, քանի որ նա նախկինում երբեք չի տեսել այդ թռչնին: Զույգը նկատել է կանաչ փայտփորիկին, և երբ Մարտինը ձեռքն է վերցրել ֆոտոխցիկը, տեսել է, որ փայտփորիկի մեջքին մեկ այլ կենդանի կա թռիչքի ընթացքում: Նա հասցրել է մի քանի լուսանկար անել, մինչև թռչունը կփոխեր իր ճանապարհը՝ նկատելով զույգի ներկայությունը:













