Չինաստանում օպերային խմբի տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը. կա 20 զոհ
Չինաստանի Հենան նահանգում ուղևորատար ավտոբուսն ընկել է անդունդը, ինչի հետևանքով զոհվել է 20, տուժել` 13 մարդ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ավտոբուսը վարձակալել էր տեղի օպերային խմբերից մեկը: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը գործի առնչությամբ հետաքննություն է սկսել:
Աղբյուրը հավելում է, որ Չինաստանի ճանապարհներին մահացությունների թիվը բավական բարձր է, սակայն իրավապահները կրկնակի քիչ են ներկայացնում տվյալները:










