Չինաստանում 14 գեներալ կասկածվում է կոռուպցիայի համար
Չինաստանում քննություն է սկսվել 14 գեներալների նկատմամբ, որոնց կասկածում են պաշտոնական դիրքը չարաշահելու և յուրացումների համար, տեղեկացնում է ТАСС-ը:
Նրանց թվում են Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի նախկին տեղակալ, Քաղբյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Գո Բոսյունի որդին: 45-ամյա Գո Չժենգանը, որի պաշտոնը վերջերս էր բարձրացվել, մեղադրվում է օրենքի լուրջ խախտումների համար:
Վերլուծաբանները ենթադրում են, որ քննություն կսկսվի նաև հենց Գո Բոսյունի դեմ: Նրա նախկին գործընկեր, Կենտրոնական ռազմական խորհրդի մյուս փոխնախագահ Սյու Ցայհոյը ձերբակալվել էր անցյալ տարվա մարտին և դատարանի առաջ էր կանգնել:
Ներկա ցուցակի մեջ ԿՌԽ-ի ղեկավարության երկու օգնականներ էլ կան՝ Վան Այգոն և Չժու Հեպինը:










