Հիլարի Քլինթոնն ԱՄՆ պետքարտուղար աշխատելու ժամանակ օգտվել է անձնական փոստից

09:24 • 03.03.15

Հիլարի Քլինթոնն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին գտնվելու ժամանակ օգտվել է անձնական փոստից՝ գործնական նամակագրություն իրականացնելու համար։ Այդ մասին New York Times թերթին հայտնի է դարձել գերատեսչության ներկայացուցիչներից, գրում է ria.ru-ն:

 

Նման գործողությունները կարող են խախտած լինել դաշնային օրենքով հաստատված պահանջները: Դրանց համաձայն՝ աշխատակիցների ողջ աշխատանքային նամակագրությունը պետք է պահպանվի:

 

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու չորս տարիների ընթացքում Քլինթոնը չի ունեցել աշխատանքային փոստ: Մոտ երկու ամիս առաջ նախկին պետքարտուղարի խորհրդականները նայել են մի քանի տասնյակ հազար նամակ Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստից: Էլեկտրոնային նամակագրության մոտ 55 հազար էջ փոխանցվել է պահպանության:

 

Քլինթոնի ներկայացուցիչ Նիք Մերիլը հայտարարել է, որ նախկին պետքարտուղարը գործել է կանոնների համաձայն:

 

Ներկայում հայտնի չէ, թե արդյոք Քլինթոնն օգտվել է գաղտնաբառից, թե օգտագործել է իր էլեկտրոնային փոստի անվտանգության ապահովման այլ միջոցներ: