Նեմցովի ուկրաինացի ընկերուհին վերադառնում է Ուկրաինա
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով վկա Աննա Դուրիցկայան Մոսկվայից մեկնել է Կիև: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Եվգենի Պերեբիյնիսը, գրում է korrespondent.net-ը:
«Աննա Դուրիցկայան քիչ առաջ Մոսկվայից մեկնել է Կիև: Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատունն ապահովել է անհրաժեշտ աջակցությունը հայրենիք նրա վերադարձի համար»,- հայտնել է Պերեբիյնիսն Интерфакс-Украина-ին տված հարցազրույցում:
Նա նշել է նաև, որ Դուրիցկայային ուղեկցում է նրա փաստաբանը:
Ավելի վաղ ուկրաինուհին հայտարարել էր, որ քննչական մարմիններին տվել է բոլոր անհրաժեշտ ցուցմունքները և չի հասկանում, թե ինչու են նրան շարունակում պահել Ռուսաստանի տարածքում: Նա հայտարարել էր, որ ցանկանում է մեկնել Ուկրաինա՝ իր մոր մոտ, ով հիվանդ է:
«Նա գտնվում է շատ ծանր հոգեբանական վիճակում»,- նշել է Դուրիցկայան:
Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում:










