Հայտնի է դարձել Պուտինի ավանդական «ուղիղ միացման» ամսաթիվը. «Коммерсантъ»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական «ուղիղ միացումը», որի ընթացքում քաղաքացիները նրան հարցեր ուղղելու հնարավորություն են ունենում, այս տարի հնարավոր է տեղի ունենա ապրիլի 16-ին, գրում է «Коммерсантъ»-ը:
Ուղիղ եթերի տեխնիկական պատրաստությունն արդեն սկսվել է, ասել է հաղորդման կազմակերպիչներից մեկի աղբյուրը:
Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել՝ նշելով, որ դեռ վաղ է քննարկել հարցը:
«Ուղիղ կապը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ» կլինի երրորդը՝ Պուտինի վերընտրվելուց հետո, և 13-րդը, որն իրականացվում է այս ձևաչափով:
Բոլոր ցանկացողները կարող են Պուտինին իրենց հարցերն ուղղել հեռախոսով, քաղաքներից ուղիղ հեռուստատեսային միացումների, կարճ հաղորդագրությունների կամ համացանցի միջոցով:










