Թաիլանդում պաշտոնյաների տեղափոխող ավտոբուս է շրջվել, կա 6 զոհ

09:41 • 03.03.15

Թաիլանդում 6 մարդ է զոհվել, ևս 33-ը ստացել վնասվածքներ շրջանային պաշտոնյաների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով: Այդ մասին հայտնել է տեղական ոստիկանությունը, գրում է ria.ru-ն:

 

Վթարը տեղի է ունեցել թագավորության հյուսիսում գտնվող Պհիտսանուլոկ շրջանում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, և ավտոբուսը, որում եղել է 50 մարդ, դուրս է եկել ճանապարհից, շուռ եկել և բախվել էլեկտրասյանը:

 

Ինչպես հաղորդվում է՝ մահացածների թվում է Սուրինի շրջաններից մեկի ղեկավարը, ով ղեկավարում էր գործնական այցի մեկնող պաշտոնյաների պատվիրակությունը: