ԱՄՆ-ն մտադիր է զինել և մարզել սիրիական ընդդիմության առնվազն 15.000 գրոհայինի
ԱՄՆ-ն մտադիր է զինել և մարզել սիրիական ընդդիմության առնվազն 15.000 գրոհայինի։ Այդ մասին հայտարարել է նախկին գեներալ Ջոն Ալենը, ով Սպիտակ տան կողմից նշանակվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում այլ պետությունների հետ ԱՄՆ-ի փոխգործակցության համակարգող, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ալենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են փորձել «ստեղծել դիվանագիտական հարթակ, որը թույլ կտա քաղաքական լուծումներ մշակել Սիրիայում ճգնաժամը մեկընդմիշտ լուծելու համար»։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն «սերտորեն աշխատում է գործընկերների հետ այդ տարածաշրջանում»։ Վաշինգտոնը և նրա գործընկերները մտադիր են «տարեկան պատրաստել մոտ 5.000 գրոհայինի՝ առաջիկա 3 տարում», նշել է նախկին գեներալը։










